ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ


Բովանդակություն

1. Ներածություն .................................................................................................................. 2
2. Սահմանումներ .............................................................................................................. 2
3. Հրապարակային պայմանագրի կնքում .................................................................... 3
4. Ապրանքների վաճառքի ընդհանուր պայմաններ.................................................... 4
5. Պատվիրման եւ առաքման պայմաններ ................................................................... 4
6. Պատվերների վճարման կարգն ու պայմանները .................................................... 6
7. Ապրանքի վերադարձ կամ փոխանակում ................................................................ 7
8. Պատասխանատվություն ............................................................................................. 8
9. Լուծում ............................................................................................................................. 10
10.Ծանուցման կարգ ......................................................................................................... 10
11.Վեճերի կարգավորում .................................................................................................. 11
12.Եզրափակիչ դրույթներ ................................................................................................ 11
13.Ընկերության վավերապայմաններ ............................................................................ 12
14.Օգտատերերի անձնական տվյալների մշակման վերաբերյալ պայմաններ ...... 13

1. Ներածություն

1.1.Սույն ընդհանուր դրույթները եւ պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) սահմանում են «Mari» ապրանքային նշանի ներքո գործող «էլաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (այսուհետ՝ Ընկերություն) Վեբ-կայքի եւ/կամ Բջջային հավելվածի եւ/կամ հեռախոսազանգի միջոցով Ապրանքների վաճառքի եւ Օգտատերերի կողմից դրանց ձեռքբերման կարգն ու կանոնները։

1.2. Մուտք գործելով Վեբ-կայք եւ/կամ օգտվելով Բջջային հավելվածից, օգտագործելով դրանց ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը, Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել եւ հասկացել եք սույն Պայմանները, անվերապահորեն ընդունում եք եւ համաձայն եք դրանց՝ անկախ նրանից, թե Դուք Ընկերության կողմից վաճառվող Ապրանքների գնորդ եք, Վեբ-կայքի գրանցված օգտատեր, թե պարզապես այցելու: Եթե Դուք չեք ընդունում սույն Պայմանները կամ համաձայն չեք վերջիններիս հետ, ապա պետք է դադարեցնեք Վեբ-կայքի եւ/կամ Բջջային հավելվածի օգտագործումը։ Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտատեր դառնալը եւ Ապրանքներ գնելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը։

1.3. Սույն Պայմանները սահմանվում են Ընկերության կողմից եւ հանդիսանում են հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկ։

1.4. Սույն Պայմանների բոլոր կետերի պահպանմամբ Ձեր կողմից ներկայացված հաշվի գրանցման հայտը, առկայության դեպքում՝ դրան կից ներկայացված փաստաթղթերը, Ապրանքի գնման պատվերը, սույն Պայմանների, առկայության դեպքում՝ առանձին Ապրանքների վաճառքին վերաբերող հատուկ պայմանների հետ միասին հանդիսանում են Ձեր եւ Ընկերության միջեւ կնքված հրապարակային պայմանագիր (այսուհետ՝ Հրապարակային պայմանագիր)։


2. Սահմանումներ
Ապրանք(ներ)՝ Ընկերության կողմից առաջարկվող կենցաղային ապրանքներ, տեխնիկա, հագուստ, կոսմետիկա, խնամքի եւ այլ պարագաներ ու ապրանքներ, որոնք ներկայացված են Ընկերության Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում։
Բջջային հավելված՝ Ընկերության համակարգչային ծրագիր, որը նախատեսված է բջջային շարժական սարքի վրա տեղադրելու եւ օգտագործելու համար եւ որը թույլ է տալիս Օգտատերերին առցանց պատվիրել Ընկերության կողմից առաջարկվող Ապրանքները։
(Ընկերության) Վեբ-կայք՝ www.marimarket.am:
(Հաշվի գրանցման) Հայտ՝ հաշվի բացման հայտ, որը տեղադրված է Ընկերության Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում եւ լրացվում է Օգտատիրոջ կողմից։
Պատվեր՝ Օգտատիրոջ կողմից Վեբ-կայքի եւ/կամ Բջջային հավելվածի եւ/կամ հեռախոսազանգի միջոցով Ընկերության կողմից որեւէ Ապրանք գնելու/առաքելու հայտ։
Օգտատեր կամ Դուք՝ ցանկացած ֆիզիկական անձ, ով մուտք է գործում Ընկերության Վեբ-կայք եւ/կամ Բջջային հավելված եւ/կամ գրանցվում է դրանում եւ/կամ կատարում է Պատվեր։ Անձնական էջ՝ Վեբ-կայքի եւ/կամ Բջջային հավելվածի անձնական բաժին, որին Օգտատերը մուտք է ստանում Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում գրանցվելուց հետո: Անձնական էջը նախատեսված է Օգտատիրոջ անձնական տվյալները պահելու, Պատվերներ ձեւակերպելու, ավարտված Պատվերների մասին տեղեկությունները, դրանց կատարման փուլերը դիտելու եւ ծանուցումներ ստանալու համար։


3. Հրապարակային պայմանագրի կնքում

3.1. Հայտը լրացնելուց, համապատասխան դաշտում Պայմաններին համաձայնություն տալու վերաբերյալ պահանջվող պարտադիր նշում կատարելուց եւ «Գրանցվել» կոճակը սեղմելով Հայտն ուղարկելուց հետո սույն Պայմանները համարվում են ամբողջությամբ եւ անվերապահորեն ընդունված Ձեր կողմից, իսկ Հրապարակային պայմանագիրը Ձեր եւ Ընկերության միջեւ՝ կնքված։

3.2. Հրապարակային պայմանագիր կնքելու համար Հայտին կից Ընկերությունը կարող է պահանջել Ձեզնից ներկայացնել նաեւ որոշակի փաստաթղթեր եւ տեղեկություններ, այն է՝ էլեկտրոնային փոստի հասցե եւ հեռախոսահամար (բջջային), անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ), հանրային ծառայությունների համարանիշ, հասցե, ինչպես նաեւ այլ փաստաթղթեր (այդ թվում բնօրինակ) ու տեղեկություններ (այսուհետ՝ Պահանջվող փաստաթղթեր):

3.3. Ընկերությունն իրավունք ունի հրաժարվելու Ձեզ հետ Հրապարակային պայմանագիր կնքելուց եւ/կամ Ապրանքներին կամ դրանց մի մասին հասանելիություն ապահովելուց եւ/կամ միակողմանի կարգով հրաժարվելու Հրապարակային պայմանագիրը կատարելուց՝ լուծված համարելով Հրապարակային պայմանագիրը՝ այդ մասին 10 (տասը) օրվա ընթացքում Ընկերության կողմից նախընտրած ձեւով ծանուցելով Ձեզ հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում`

3.3.1. Ձեր կողմից սահմանված ձեւով չի ներկայացվել Հայտը, Պահանջվող փաստաթղթերը եւ/կամ այլ անհրաժեշտ տեղեկությունները,

3.3.2. Ձեր կողմից ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում առկա են կեղծիքներ կամ սխալ տվյալներ,

3.3.3. Դուք նախկինում համագործակցել եք/համագործակցում եք Ընկերության հետ եւ ունեք վերջինիս հանդեպ չկատարված պարտավորություն(ներ) կամ խախտել եք Հրապարակային պայմանագրի պահանջները,

3.3.4. նախկինում օգտվելով Ընկերության կողմից առաջարկվող Ապրանքներից՝ Դուք թույլ եք տվել կեղծիքներ կամ չարաշահումներ Ընկերության եւ/կամ այլ Օգտատերերի հանդեպ, եւ այլն։

3.4. Ընկերությունն իրավունք ունի սահմանափակելու յուրաքանչյուր Օգտատիրոջը վաճառվող Ապրանքների քանակը:


4. Ապրանքների վաճառքի ընդհանուր պայմաններ

4.1. Ընկերությունն Ապրանքները վաճառում է ՀՀ գործող օրենսդրությանը, Ընկերության կանոնադրությանը, Հրապարակային պայմանագրին, Ընկերության ներքին ընթացակարգերին եւ քաղաքականությանը համապատասխան:

4.2. Ընկերությունն իրավասու է ցանկացած ժամանակ միակողմանի փոփոխել Վեբ-կայքի եւ/կամ Բջջային հավելվածի գործունեության տեխնոլոգիաները եւ պայմանները։

4.3. Հրապարակային պայմանագրի կողմ դառնալով՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը՝ ստանալու գովազդային, առեւտրային եւ/կամ այլ հաղորդագրություններ, Ընկերության ակցիաների, նորությունների մասին նյութեր եւ/կամ տեղեկություններ: Դրանք ստանալուց հրաժարվելու դեպքում Դուք պետք է տեղեկացնեք Ընկերությանը։

4.4. Ընկերությունն Ապրանքները վաճառում է Վեբ-կայքի եւ/կամ Բջջային հավելվածի միջոցով։ Վեբ-կայքը եւ/կամ Բջջային հավելվածը հնարավորություն է տալիս Օգտատիրոջը գտնել իրեն անհրաժեշտ Ապրանքը, կատարել առցանց վճարում եւ պատվիրել դրա առաքումն իր կողմից նշված հասցեով: Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում Ապրանքները ներկայացված են լուսանկարներով, անհրաժեշտ մանրամասներով (նկարագրությամբ), կոնկրետ Ապրանքի որոնման հնարավորություններով եւ Օգտատիրոջը տրամադրում են գնում կատարելու համար անհրաժեշտ հնարավորինս ամբողջական տեղեկատվություն։

4.5. Պատվեր կատարելու համար Օգտատերը կարող է գրանցվել/հաշիվ բացելՎեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում, սակայն դա չի հանդիսանում պարտադիր պայման Վեբ-կայքից եւ/կամ Բջջային հավելվածից գնումներ կատարելու համար։

4.6. Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում հաշիվ բացելու համար եւ/կամ ցանկացած եղանակով Պատվեր կատարելու համար Օգտատերը պետք է լինի 18 տարեկանը լրացած անձ։


5. Պատվիրման եւ առաքման պայմաններ

5.1.Օգտատիրոջ կողմից Պատվերն Ընկերությանը կարող է տրվել հետեւյալ եղանակներով.

5.1.1. Ընկերության Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում տեղադրված Պատվերի ձեւը լրացնելով. Պատվեր կատարելու համար Օգտատերը Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում ընտրում է իր նախընտրած Ապրանքը, նշում իր կոնտակտային տվյալները՝ էլ.հասցե, հեռախոսահամար, առաքման հասցեն, հեռախոսահամար, ինչպես նաեւ հավելյալ տեղեկություններ, եթե դրանց անհրաժեշտությունն առկա է,

5.1.2. Պատվերի ձեւակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները հեռախոսով հայտնելու միջոցով, այդ թվում՝ Ընկերության կողմից Օգտատիրոջ հայտի հիման վրա Օգտատիրոջը հետզանգ կատարելու դեպքում։

5.2. Պատվերը ստանալուց հետո Ընկերությունը հաստատում է դրա ստացումը էլեկտրոնային փոստով, հեռախոսով, SMS ծանուցման կամ Օգտատիրոջ Անձնական էջում տեղեկատվական էլեկտրոնային հաղորդագրությունների եւ ծանուցումների միջոցով եւ, ըստ անհրաժեշտության, համաձայնեցնում է Պատվերի տվյալները Օգտատիրոջ հետ, ներառյալ՝ Ապրանքների առաքման հասցեն, ամսաթիվը եւ ժամը։

5.3. Օգտատերն իրավունք ունի փոփոխել պատվիրված Ապրանք(ներ)ի կազմը եւ պայմանները՝ այդ մասին ծանուցելով Ընկերությանը սույն Պայմանների 5.1 կետում նշված եղանակներից որեւէ մեկով։

5.4. Օգտատերն իրավունք ունի չեղարկել պատվերն ամբողջությամբ կամ դրա մի մասը՝ այդ մասին ծանուցելով Ընկերությանը սույն Պայմանների 5.1 կետում նշված եղանակներից որեւէ մեկով, մինչեւ Պատվերի հաստատումից հետո 30 (երեսուն) րոպեի ընթացքում, իսկ գերարագ Պատվերների դեպքում՝ դրանց հաստատումից հետո 10 (տասը) րոպեի ընթացքում։

5.5. Օգտատերն ընդունում է եւ համաձայնվում, որ իր Պատվերի կատարման պահին որոշ Ապրանքներ կարող են հասանելի չլինել: Նման դեպքում Ընկերությունը պարտավորվում է տեղեկացնել Օգտատիրոջը բացակայող Ապրանքների մասին եւ Օգտատիրոջ հետ համաձայնեցնել դրանց փոխարինման կամ պատվիրված Ապրանքների տվյալ Ապրանքները հանելու պայմանները:

5.6. Ապրանքների առաքումն իրականացվում է Ընկերության ընտրությամբ՝ ինքնուրույն կամ երրորդ կողմի մասնակցությամբ, որը մատուցում է ապրանքների առաքման ծառայություններ։ Կախված Ձեր գտնվելու վայրից՝ առաքման եղանակների հասանելիությունը կարող է փոփոխական լինել: Դեպի ՀՀ մարզեր առաքման տարբերակի հասանելիությունը անհրաժեշտ է ճշտել նախապես։

5.7. Եթե այլ բան նախատեսված չէ առաքման պայմաններով, Սպրանքի պատահական կորստի կամ պատահական վնասման ռիսկն անցնում է Օգտատիրոջը Ապրանքը նրան հանձնվելու պահից։

5.8. Առաքելիս Ապրանքը հանձնվում է Օգտատիրոջը կամ նրա կողմից Պատվեր կատարելիս որպես Ապրանքի ստացող նշված ցանկացած անձի (հարեւան, աշխատակից, դռնապան, ադմինիստրատոր եւ այլն)՝ այն հասցեատիրոջը փոխանցելու համար:

5.9. Առաքումն իրականացնող անձը կարող է կապ հաստատել Ձեզ հետ Ձեր կողմից նշված հեռախոսահամարով եւ ըստ անհրաժեշտության Պատվերի հետ կապված ճշտումներ կատարել։

5.10. Օգտատերը պարտավոր է առաքումն իրականացնող անձին տրամադրել իր կողմից նշված հասցեում իր գտնվելու վայրի մասին առավելագույնս ճշգրիտ տեղեկատվություն, ինչպես նաեւ ապահովել առաքում իրականացնող անձի կողմից նշված հասցե անվճար եւ անարգել մուտքը՝ ներառյալ դոմոֆոնի, զանգի, մուտքի կառավարման սարքերի, դռնապանի, անվտանգության համակարգի միջոցով մուտքի դեպքերում։

5.11. Ապրանքները վերցնելիս Օգտատերը պարտավոր է առաքումն իրականացնող անձի ներկայությամբ ստուգել Ապրանքների արտաքին տեսքը, փաթեթավորումը, դրանց քանակը, ամբողջականությունը եւ տեսականին։

5.12.Երեւան քաղաքում Պատվերի առաքման արժեքը սկսվում է 900 (ինը հարյուր)ՀՀ դրամից:

5.13. Ընկերության կողմից կարող է նախատեսվել 5000 ՀՀ դրամը գերազանցող գնման դեպքում Ապրանքների առաքման արժեքի ներառում Ապրանքների ընդհանուր գնի մեջ (անվճար առաքում): Այլ դեպքերում, առաքման արժեքը ներառված չէ Ապրանքի գնի մեջ եւ վճարվում է Օգտատիրոջ կողմից առանձին։

5.14. Պատվերի առաքման ժամկետը սովորաբար կազմում է 24-48 ժամ։ Տոնական օրերին առաքման ժամկետները կարող են տարբերվել։ Դուք կարող եք օգտվել նաեւ գերարագ առաքման տարբերակից, որի պարագայում առաքումն իրականացվում է նույն օրվա ընթացքում՝ մի քանի ժամվա ընթացքում։

5.15. Առաքման ժամկետը կարող է փոփոխվել՝ կախված առաքվող Ապրանքից, Պատվերների քանակից եւ այլ պայմաններից: Առաքման համար Ընկերության կողմից նշված ժամկետը կարող է տարբերվել առաքման փաստացի ժամկետից։

5.16. Վեբ-Կայքում եւ/կամ Բջջային հավելվածում գրանցված Օգտատերերը հնարավորություն ունեն, իրենց անձնական էջ մուտք գործելով, հետեւել Պատվերների ընթացքին, կարգավիճակին («Հանձնված է հավաքման», «Առաքումը սկսված է», «Ամբողջությամբ առաքված է» եւ այլն), ինչպես նաեւ տեսնելու իրենց զամբյուղի արժեքը, Պատվերների պատմությունը, կատարված Պատվերների ամսաթվերը, քանակը։

5.17. Առաքման ուշացումը պայմանավորված ժամից հնարավոր է միայն անկանխատեսելի դեպքերում/խցանում, վթար եւ այլն/։ Այդ դեպքում գնորդը/ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին։

5.18. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն պատվերների համար, որոնք հնարավոր չի եղել իրականացնել հասցեի անճշտության կամ ստացողի՝ հեռախոսազանգերին չպատասխանելու պատճառով։

5.19. Տոնական օրերին (Փետրվարի 14, մարտի 8, ապրիլի 7, սեպտեմբերի 1 եւ այլն) առաքումն իրականացնելու համար պատվերը պետք է ձեւակերպել առնվազն մեկ օր շուտ։


6. Պատվերների վճարման կարգն ու պայմանները

6.1. Ապրանքների արժեքները նշվում են Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում դրանց նկարագրության մեջ։ Պատվիրված Ապրանքների ընդհանուր արժեքը որոշվում է Պատվերի ձեւակերպման պահին գործող արժեքների հիման վրա՝ կախված Ապրանքների տեսականուց եւ քանակից։

6.2. Պատվիրված Ապրանքների դիմաց վճարումն ընդունվում է միայն ՀՀ դրամով։

6.2. Օգտատիրոջ կողմից Պատվերի համար վճարումը կարող է իրականացվել հետեւյալ եղանակներով.

6.2.1. առցանց՝ Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում ներկայացված ArCa, Master Card, Visa, American Express վճարային համակարգերի միջոցով։ Եթե արդեն գրանցված եք այդ վճարային համակարգերում կամ դրանցից որեւէ մեկում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց եւ Պատվերը հաստատվելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի ինտերնետային կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը եւ կատարել վճարում: Ընդ որում, վճարային քարտով ցանկացած վճարում կատարելիս Դուք հաստատում եք, որ հանդիսանում եք քարտի օրինական օգտագործող/քարտապան կամ այլ լիազորված օգտատեր եւ ունեք բոլոր իրավասությունները գործարքը կատարելու համար: Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում գրանցված Օգտատերը եւ քարտապանը համապարտ պատասխանատվություն են կրում Ընկերության հանդեպ առկա բոլոր դրամական պարտավորությունների համար:

6.2.2. Իդրամ ինտերնետային վճարային համակարգով,

6.2.3. Ապրանքների առաքման ժամանակ կանխիկ գումարի վճարմամբ եւ ՀԴՄ կտրոնի տրամադրմամբ։

6.3. Ընկերության պահանջով՝ կախված Պատվերի տեսակից եւ արժեքի մեծությունից, կարող են պահանջվել այլ լրացուցիչ երաշխիքներ առաքումն իրականացնելուց առաջ, եթե վճարում կատարող քարտապանը եւ/կամ գրանցված Օգտատերը չեն նույնացվում կամ դրանք տարբեր անձինք են:

6.4. Օգտատերը համարվում է իր վճարային պարտավորություններն Ընկերության հանդեպ կատարած այն պահից, երբ՝
ա) Ապրանքը ստանալուց հետո Ապրանքի առաքումն իրականացրած անձին կանխիկ գումար է փոխանցում Ապրանքի արժեքի չափով,
բ) Ընկերությունը ստանում է համապատասխան վճարային համակարգի օպերատորի կողմից Օգտատիրոջ կողմից պահանջվող չափով կատարված վճարման մասին հաստատող տեղեկատվություն։

6.5. Օգտատիրոջ պահանջով/ցանկությամբ վերջինիս ուղարկվում է վճարումը հավաստող անդորրագիր/էլեկտրոնային անդորրագիր։


7. Ապրանքի վերադարձ կամ փոխանակում

7.1. Առաքումն իրականացրած անձը չի հանդիսանում առաքված Ապրանքների որակի, քանակի եւ տեսականու հետ կապված պահանջներ ընդունելու համար Ընկերության կողմից լիազորված անձ։

7.2. Պահանջներ/բողոքներ ներկայացնելու համար Ընկերության կոնտակտային տվյալները.
Փոստային հասցե՝ [email protected]
Հեռախոս՝ +37499272786, +37498005041
Էլ. հասցե՝ [email protected]

7.3. Դուք կարող եք վերադարձնել Ապրանք(ներ)ը.

7.3.1. մինչեւ դրանց առաքումը Պատվերի հաստատումից հետո 30 (երեսուն) րոպեի ընթացքում,

7.3.2. պատշաճ որակի Ապրանքը կարող է վերադարձվել Ապրանքը Ձեզ հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե Ապրանքը չի կրել որակական եւ քանակական փոփոխություններ, պահպանված են դրա ապրանքային տեսքը եւ եթե Դուք ներկայացնում եք դրա ձեռքբերումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր)։

7.4. Պատշաճ որակի Ապրանքը չի կարող վերադարձվել՝
ա) եթե Ապրանքների պատրաստումը եւ առաքումը իրականացվել են Օգտատիրոջ հատուկ պահանջներին համապատասխան, կամ Ապրանքները անհատականացված են,
բ) երբ առաքվում են Ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն,
գ) կապարակնքված Ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից ելնելով, եւ որոնք առաքվելուց հետո ապակապարակնքվել են Օգտատիրոջ կողմից,
դ) Ապրանքների վաճառքի դեպքում, որոնց առաքումից հետո, իրենց բնույթից ելնելով, դրանք անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ։

7.5. Ապրանք(ներ)ից հրաժարվելու մասին Օգտատիրոջ դիմումը ճանաչվում է պատշաճ ձեւով ներկայացված, եթե այն կազմված է գրավոր՝ Օգտատիրոջ ձեռագիր ստորագրությամբ: Դիմումը ներկայացվում է այն Ապրանք(ներ)ի հետ միաժամանակ, որից Օգտատերը հրաժարվում է։

7.6. Եթե Օգտատերը հրաժարվում է Ապրանքից մինչեւ Պայմանների 5.4 կետում նշված ժամկետում դրա հավաքումը, առաքումն ու հանձնումը, Ընկերությունն Օգտատիրոջը վերադարձնում է Օգտատիրոջ կողմից նախապես վճարված Ապրանքի արժեքը Օգտատիրոջ կողմից համապատասխան պահանջ ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 10 (տասը) օրվա ընթացքում։

7.7. Այն դեպքում, երբ Օգտատերը հրաժարվում է Ապրանքից դրա առաքումից ու հանձնումից հետո, Ընկերությունն Օգտատիրոջը վերադարձնում է Օգտատիրոջ կողմից նախապես վճարված Ապրանքի արժեքը` հանելով իր կողմից կատարված Ապրանքի առաքման ծախսերը՝ Օգտատիրոջ կողմից համապատասխան պահանջ ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 10 (տասը) օրվա ընթացքում։

7.8. Պատշաճ որակի Ապրանքի վերադարձը դրա առաքումից հետո իրականացվում է ցանկացած եղանակով (անձամբ, փոստով, առաքման ծառայությունների միջոցով), որն ապահովում է դրա առաքումը Ընկերության հասցեով, բացառությամբ այն եղանակների, որոնք նախատեսում են վերադարձված Ապրանքը ստանալուց հետո վճարման պայմաններ (օրինակ՝ առաքման ժամանակ կանխիկ վճարում)։

7.9. Ապրանքների համար վճարված գումարի վերադարձն իրականացվում է այնպես, ինչպես կատարվել է դրանց համար վճարումը կամ Կողմերի համաձայնությամբ որոշված այլ եղանակով։


8. Պատասխանատվություն

8.1. Սույն Պայմաններով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Օգտատերը եւ Ընկերությունը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում։

8.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կողմից սույն Պայմաններով նախատեսված Օգտատիրոջ հանդեպ փոխադարձ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ներառյալ՝ դրանց ժամանակին չկատարելու համար այն դեպքում, երբ Օգտատերն ինքը ժամանակին չի կատարում իր վճարային պարտավորություններն Ընկերության հանդեպ։

8.3. Ընկերությունն ազատվում է սույն Պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, մասնավորապես՝ Ապրանքի առաքման պայմանների խախտման համար պատասխանատվությունից, այն դեպքում, եթե Օգտատերն իր մասին ոչ հավաստի/կեղծ տեղեկություններ է տրամադրել։

8.4. Օրենքի թույլատրելի սահմաններում Ընկերությունը եւ Օգտատերը սույնով հրաժարվում են Հրապարակային պայմանագրի համաձայն վաճառվող Ապրանքների հետ կապված միմյանց անուղղակի վնասների եւ բաց թողնված օգուտների հատուցման պահանջներ ներկայացնելուց:

8.5. Կողմերը պատասխանատվություն չեն կրում Հրապարակային պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար, եթե պատճառը անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) ազդեցությունն է, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, եւ որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների կողմից ընդունված ակտերը եւ այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

8.6. Սույնով Օգտատերն ընդունում եւ համաձայնվում է, որ եթե առանց նախապես Ընկերության համաձայնությունը ստանալու ինքը (եւ/կամ իր իմացությամբ կամ ցուցումով գործող երրորդ անձը) Հրապարակային պայմանագրով Օգտատիրոջը տրամադրված Վեբ-կայքի եւ/կամ Բջջային հավելվածի մուտքը եւ/կամ դրա նկատմամբ ունեցած օգտագործման իրավունքն այլ անձի փոխանցելուն (օտարելուն) ուղղված հայտարարություն, գովազդ, հրապարակային առաջարկ է տարածում (ցանկացած եղանակներով), ապա դա կդիտվի որպես Օգտատիրոջ կողմից Հրապարակային պայմանագրի խախտում, որի պարագայում Ընկերությունը կարող է (այդ մասին Օգտատիրոջը տեղեկացնելով)՝

8.6.1. ապաակտիվացնել եւ/կամ հետ վերցնել Օգտատիրոջը տրամադրված համապատասխան մուտքը, եւ/կամ

8.6.2. լուծել տվյալ մուտքն Օգտատիրոջը տրամադրելու վերաբերյալ Հրապարակային պայմանագիրը, եւ/կամ

8.6.3. կիրառել Հրապարակային պայմանագրով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ:

8.7. Ընկերությունն իրավունք ունի.

8.7.1. Հրաժարվել սույն Պայմանները կատարելուց Օգտատիրոջ անազնիվ վարքագծի դեպքում, մասնավորապես, եթե Օգտատերը՝

8.7.1.1. 1 (մեկ) օրացուցային տարվա ընթացքում ավելի քան 3 (երեք) անգամ հրաժարվել է պատշաճ որակի Ապրանքներից,

8.7.1.2. կեղծ անձնական տվյալներ է տրամադրել Ընկերությանը,

8.7.1.3. Ընկերությանը վերադարձրել է Ապրանքները վնասված կամ օգտագործված վիճակում,

8.7.1.4. այլ այնպիսի անազնիվ վարքագիծ է դրսեւորել, որը վկայում է այն մասին, որ Օգտատերը սույն Հրապարակային պայմանագիրը կնքել է իրավունքների չարաշահման նպատակով։


9. Լուծում

9.1. Ընկերությունը իրավունք ունի միակողմանի լուծելու Հրապարակային պայմանագիրը՝ առանց այդ մասին Օգտատիրոջը նախապես տեղեկացնելու, եթե.

9.1.1. Օգտատերը խախտել է Հրապարակային պայմանագրի կետերը եւ/կամ ՀՀ կիրառելի օրենսդրությունը,

9.1.2. Ընկերության գործունեության դադարեցման դեպքում,

9.1.3. ՀՀ օրենսդրությամբ եւ Հրապարակային պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

9.2. Օգտատերն իրավունք ունի միակողմանի հրաժարվել Հրապարակային պայմանագրի կատարումից` այդ մասին առնվազն 10 (տասը) աշխատանքային օր առաջ կամ Ընկերության համար ընդունելի այլ ժամկետում գրավոր ծանուցելով Ընկերությանը։

9.3. Հրապարակային պայմանագրի լուծումը, անկախ դրա հիմքերից, չի ազատում Օգտատիրոջը մինչեւ լուծման պահը եւ դրա հետ կապված Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների պատշաճ կատարումից։


10.Ծանուցման կարգ

10.1. Հրապարակային պայմանագրի շրջանակներում Ընկերության եւ Օգտատիրոջ կողմից ուղարկված ծանուցումները համարվում են պատշաճ ուղարկված, եթե հանձնվել են առձեռն կամ ուղարկվել են էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով՝ Հրապարակային պայմանագրում նշված իրավաբանական կամ փաստացի գործունեության հասցեներով եւ/կամ էլեկտրոնային փոստի հասցեներով եւ/կամ հեռախոսահամարներին:

10.2. Օգտատերն ընդունում է եւ համաձայն է, որ իր եւ Ընկերության միջեւ վեճերի ծագման դեպքում դատական կարգով (թե՛ հայցային վարույթի կարգով, թե՛ վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի կարգով), ինչպես նաեւ արբիտրաժային վարույթի կարգով (եթե առկա է արբիտրաժային համաձայնություն) վեճը լուծելիս՝ Օգտատիրոջ եւ դատարանի (ցանկացած դատական ատյանի), ինչպես նաեւ Արբիտրաժի, Օգտատիրոջ եւ Ընկերության, Ընկերության ու դատարանի (ցանկացած դատական ատյանի), ինչպես նաեւ Արբիտրաժի միջեւ՝ վարույթների հետ կապված բոլոր ծանուցումները ինչպես Օգտատիրոջ, այնպես էլ Ընկերությանն ուղարկվեն էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով՝ Հրապարակային պայմանագրում եւ/կամ Հայտում նշված
էլեկտրոնային փոստի հասցե(-ներ)ին եւ/կամ հեռախոսահամար(-ներ)ին: Սույնով Օգտատերը համաձայնվում է, որ սույն կետում նշված եղանակներից ցանկացած մեկով կատարված ծանուցումները համարվում են պատշաճ, եւ դրանց համար ստացման (ընթերցման) մասին հետադարձ ծանուցման (տեղեկացման) պահանջ չի սահմանվում։ Սույն կետի նպատակների համար Ընկերության էլեկտրոնային փոստի հասցեն է՝ [email protected]:


11. Վեճերի կարգավորում

11.1. Սույն Պայմանները եւ Հրապարակային պայմանագիրը կարգավորվում եւ մեկնաբանվում են ՀՀ գործող օրենսդրության համաձայն:

11.2.Ընկերության եւ Օգտատիրոջ միջեւ սույն Պայմանների կամ Հրապարակային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀՀ դատարանների կողմից:


12. Եզրափակիչ դրույթներ

12.1. Սույն Պայմաններն ուժի մեջ են մտնում 2023 թվականի նոյեմբերի 27-ից:

12.2. Սույն Պայմաններն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող՝ Օգտատերերի եւ Ընկերության միջեւ կնքված ապրանքների վաճառքի եւ/կամ ցանկացած այլ պայմանագրերը (այսուհետ՝ պայմանագիր) մնում են ուժի մեջ:

12.3. Հրապարակային պայմանագիրը կնքվելուց հետո Ընկերության եւ Օգտատիրոջ միջեւ նախկինում կնքված բոլոր պայմանագրերի եւ դրանց հիման վրա պատվիրված/առաքված Ապրանքների վրա տարածվում են սույն Պայմանները։

12.4. Հրապարակային պայմանագիրը գործում է անորոշ ժամկետով, եթե Օգտատիրոջ եւ Ընկերության միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

12.5. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ Հրապարակային պայմանագրում, այդ թվում՝ սույն Պայմաններում, կատարելու (միակողմանիորեն) փոփոխություններ եւ լրացումներ, որոնք ուժի մեջ մտնելուց առնվազն 1 (մեկ) օր առաջ հրապարակվում են Ընկերության Վեբ-կայքում։

12.6. Պայմանների 12.5 կետի համաձայն կատարվող փոփոխություններին (լրացումներին) համաձայն չլինելու դեպքում, Օգտատերն իրավունք ունի միակողմանի կարգով լուծելու Հրապարակային պայմանագիրը` մինչեւ փոփոխությունները (լրացումները) ուժի մեջ մտնելու (Ընկերության կողմից սահմանված) օրը՝ այդ մասին ծանուցելով Ընկերությանը: Եթե Օգտատերը չի դիմում Ընկերությանը եւ շարունակում է պատվիրել Ապրանքներ, ապա փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին Ընկերության առաջարկը համարվում է համաձայնեցված Օգտատիրոջ հետ եւ վերջինիս կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված):

12.7. Օգտատերը պարտավոր է հետեւել (ստուգել) Հրապարակային պայմանագրի` Ընկերության կողմից կատարվող փոփոխություններին, որոնք հրապարակվում են Ընկերության Վեբ-կայքում։

12.8. Ընկերությունն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ փոխանցելու Հրապարակային պայմանագրով ամրագրված իր իրավունքները կամ զիջելու իր պարտավորություններն այլ անձի` առանց Օգտատիրոջ համաձայնության: Օգտատերը տալիս է իր անհետկանչելի համաձայնությունը ցանկացած նման փոխանցմանը՝ պայմանով, որ Օգտատիրոջ բոլոր իրավունքները եւ շահերը կպահպանվեն։

12.9. Հրապարակային պայմանագիրը ստորագրելով՝ Օգտատերը տալիս է համաձայնություն իր անձնական տվյալների մշակումը սույն Պայմաններին կից եւ վերջինիս անբաժանելի մասը հանդիսացող Օգտատերերի անձնական տվյալների մշակման վերաբերյալ պայմանների (Հավելված 1) համաձայն իրականացնելու համար։

12.10. Օգտատերն իրավունք չունի Հրապարակային պայմանագրով ստանձնած իր իրավունքները եւ պարտավորությունները փոխանցել երրորդ անձի` առանց Ընկերության համաձայնության:

12.11. Հրապարակային պայմանագիրը մեկնաբանվում է ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:

12.12. Հրապարակային պայմանագրով չկարգավորված Ընկերության եւ Օգտատիրոջ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրության համաձայն:

12.13. Հրապարակային պայմանագրի որեւէ դրույթի անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում եւ մնում են ուժի մեջ:

12.14. Հրապարակային պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել եւ հրապարակվել նաեւ այլ լեզուներով: Հայերենի եւ այլ լեզվով տարբերակների միջեւ հակասության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:


13. Ընկերության վավերապայմաններ

«Էլաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Իրավաբանական հասցե՝ Ք. Երեւան, Եղիշե Թադեւոսյան 12/7
Գործունեության հասցե՝ Ք. Երեւան, Եղիշե Թադեւոսյան 12/7
ՀՎՀՀ՝ 01333498
Բանկ՝ «---բանկ» ՓԲԸ
Հ/հ՝
Հեռ .՝+37496000960
Տնօրեն՝ Էդգար Պետրոսյան



Հավելված 1

ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Առարկա

1.1. Սույն Հավելված 1-ը (այսուհետ՝ Հավելված 1) կնքվում է Հրապարակային պայմանագրին կից, հանդիսանում է նրա անբաժանելի մասը եւ կարգավորում է Ընկերության կողմից Օգտատերերի անձնական տվյալները մշակելու պայմանները։

1.2. Հավելված 1-ում ներառված բոլոր հասկացություններն ունեն Հրապարակային պայմանագրում սահմանված նշանակությունը, իսկ Հավելված 1-ով սահմանված հասկացությունները նույնաբովանդակ կիրառելի են Հրապարակային պայմանագրի նկատմամբ։

1.3. Ընկերությունը պարտավորվում է ապահովել իր Օգտատերերի անձնական տվյալների, այդ թվում՝ Օգտատերերին Վեբ-կայքի եւ/կամ Բջջային հավելվածի միջոցով մատուցված ծառայությունների, Օգտատերերի կողմից ձեռքբերված ապրանքների, դրանց ծավալի, տեսակի, Օգտատերերի բանկային (վճարային) քարտերի եւ այլ տվյալների գաղտնիությունը` Հավելված 1-ով սահմանված պայմաններով: Ընդունելով սույն Հավելված 1-ում ներկայացված պահանջներն ու պայմանները՝ Օգտատերը համաձայնում է Ընկերության կողմից իր անձնական տվյալների օգտագործմանն ու բացահայտմանը՝ Հավելված 1-ով ներկայացված կարգով:


2. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը

2.1. Օգտատիրոջ անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներն ու պահանջները, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի դրույթներն ու պահանջները, Օգտատիրոջ հետ կնքվող/ված Հրապարակային պայմանագիրը եւ սույն Հավելված 1-ն ընդունելու արդյունքում ստացված Օգտատիրոջ համաձայնությունը:


3. Անձնական տվյալների հավաքագրում եւ օգտագործում

3.1. Օգտատիրոջը գրանցելու նպատակով Ընկերությունը ձեռք է բերում/կարող է ձեռք բերել Օգտատիրոջ մի շարք անձնական տվյալներ, որոնք են՝ անուն, ազգանուն, գրանցման եւ բնակության հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար (բջջային), բանկային (վճարային) քարտերի տվյալներ, ինչպես նաեւ այնպիսի պարտադիր տեղեկություններ, ինչպիսիք են՝ ծննդյան ամսաթիվ, անձնագրային տվյալներ եւ այլն: Սույն կետի նպատակներից ելնելով՝ Ընկերությունը իրավունք ունի պահանջել եւ իր մոտ պահել Օգտատիրոջ անձնագրի/անձը հաստատող փաստաթղթի եւ/կամ հանրային ծառայությունների համարանիշի թղթային կամ էլեկտրոնային պատճենը:

3.2. Ընկերությունը պարտավորվում է չբացահայտել եւ որեւէ կերպ չտարածել Օգտատերերի կողմից տրամադրված անձնական տվյալները, բացառությամբ` ՀՀ օրենսդրությամբ եւ Հրապարակային պայմանագրով սահմանված դեպքերի:

3.3. Ընկերությունը պարտավորվում է պահպանել Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում մուտքագրված Օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը:

3.4. Ընկերության կողմից Օգտատիրոջ անձնական տվյալները կարող են օգտագործվել վերջինիս մուտքը Վեբ-կայք եւ/կամ Բջջային հավելված վերականգնելու, ֆորս-մաժորային իրավիճակներում Օգտատիրոջ հետ կապ հաստատելու, Օգտատիրոջը Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում փոփոխությունների եւ ավելացումների մասին տեղեկացնելու եւ Ընկերության կողմից հաստատված կանոնակարգերով նախատեսված այլ դեպքերում:

3.5. Օգտատերը գիտակցում է եւ համաձայն է, որ տրամադրված անձնական տվյալները եւ իր կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է փոխանցվել Ընկերության հետ համագործակցող գործընկերներին։ Օգտատիրոջ կողմից Ընկերությանը տրամադրված անձնական տվյալները որեւէ այլ դեպքերում չեն տրամադրվում երրորդ անձանց, բացառությամբ Օգտատիրոջ կողմից Ընկերության հետ կնքած Հրապարակային Պայմանագրի խախտման եւ/կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում: Բոլոր այլ դեպքերում նման տեղեկատվությունը կարող է բացահայտվել միայն Օգտատիրոջ համաձայնությամբ կամ կարգադրությամբ:

3.6. Օգտատիրոջ եւ Ընկերության միջեւ կնքված Հրապարակային Պայմանագրի նպատակներից ելնելով՝ գաղտնի չի համարվում այն տեղեկատվությունը, որը կարող էր ստացվել այլ եղանակով, առանց գաղտնիության պահանջների խախտման:

3.7. Օգտատերերի կողմից կատարված գործարքներին վերաբերող տեղեկատվությունը եւ փաստաթղթերը Ընկերությունը պահպանում է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետով, բայց ամեն դեպքում ոչ պակաս, քան համապատասխան գործարքի կատարման օրվանից 5 (հինգ) տարի ժամկետով:

3.8. Օգտատերը կրում է իր կողմից Ընկերությանը տրամադրված տեղեկատվության ոչ ճշգրիտ, ոչ հավաստի եւ արդիական լինելու բացասական հետեւանքների ռիսկերը:


4. Անձնական տվյալների պաշտպանվածություն

4.1. Ընկերությունը պաշտպանում է Օգտատիրոջ անձնական տվյալները, որոնք գրանցված են Վեբ-կայքում եւ/կամ Բջջային հավելվածում, չլիազորված մուտքերից, օգտագործումից եւ/կամ բացահայտումից:

4.2. Օգտատիրոջ տվյալները ստանալուն պես Ընկերությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ դրանց անվտանգությունն ապահովելու համար: Անձնական տվյալների պահպանման համակարգը համակարգչային տեխնիկայի եւ ծրագրային ապահովումների համախումբ է։ Ընկերության գործող համակարգը բաղկացած է ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող եւ պարբերաբար թարմացման ենթարկվող տարրերից։ Համակարգը տեղադրված է կազմակերպության ներսում գտնվող համակարգչային տեխնիկայի վրա, որը պաշտպանված է կազմակերպությունից դուրս գտնվող համակարգչային ցանցերից եւ համացանցից ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող ցանցային եւ պաշտպանիչ ցանցային երթուղիչների միջոցով։


5. Օգտատիրոջ իրավունքները

5.1. Օգտատերն ունի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ:

5.2. Օգտատերն իրավունք ունի հետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին իր համաձայնությունը: Սակայն, այդ դեպքում, Ընկերությունը չի կարող շարունակել մատուցել Ծառայություններ եւ/կամ վաճառել Ապրանքներ Օգտատիրոջը:

5.3. Օգտատերը կարող է ցանկացած պահի հրաժարվել հետագա գովազդային բնույթի տեղեկատվություն ստանալուց` այդ մասին տեղեկացնելով Ընկերությանն:

5.4. Եթե Օգտատերը կարծում է, որ իր անձնական տվյալները սխալ են մշակվել կամ ունի բողոք այն բանի հետ կապված, թե ինչպես են իր անձնական տվյալները մշակվում, ապա նա իրավունք ունի Ընկերությանը բողոք ներկայացնելու: Որոշ իրավասությունների սահմաններում Օգտատերն իրավունք ունի դիմելու Ընկերությանը՝ իր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն: Օգտատերը նաեւ իրավունք ունի պահանջելու ջնջել իր անձնական տվյալները, սակայն օրենսդրական պահանջների, այլ պարտականությունների եւ գործոնների պատճառով միշտ չէ, որ դա հնարավոր է լինում:


6. Փոփոխությունների մասին ծանուցում

6.1. Վեբ-կայքի եւ/կամ Բջջային հավելվածի աշխատանքը բարելավելու նպատակով` Ընկերությունը իրավունք ունի փոփոխություններ կատարել սույն՝ Օգտատերերի անձնական տվյալների մշակման վերաբերյալ պայմաններում։

6.2. Ընկերությունը պարտավորվում է Օգտատիրոջը տեղյակ պահել իր կողմից Օգտատիրոջ անձնական տվյալների օգտագործման կանոնների եւ սահմանափակումների փոփոխությունների մասին այդ փոփոխությունները կատարելուց առնվազն 15 օր առաջ: